«Պետական դավաճանության հեղինակ Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը գործակալական ցանց ունի»: Թուրքիայի դեսպան.

Վրաստանում Թուրքիայի դեսպան Լեվենթ Գյումրուքչուն  Թուրքիայում օրեր առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ հայտարարություն է արել:  Նա  հուլիսի 15-ի գիշերը  տեղի ունեցածը որակել է որպես  «արյունարբու»  հեղաշրջման փորձ, որն, ըստ նրա ևս  կազմակերպել է Ֆեթուլլահ Գյուլենի  «ահաբեկչական կազմակերպության» հետ կապ ունեցող զինվորականների խումբը: Ըստ դեսպանի, դա Թուրքիայում ժողովրդավարական ճանապարհով ընտրված  կառավարության տապալման անհաջող փորձ էր:

«Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը, որ  պետական դավաճանություն արեց, սարսափելի գործակալական ցանց ունի ոչ միայն բանակում, այլեւ  մի շարք պետական մարմիններում: Հուլիսի 21-ից մեր սահմանադրության համապատասխան,  արտակարգ դրություն է սահմանված»,- տարածած  հայտարարության մեջ նշել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Լեվենթ Գյումրուքչուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զինված հեղաշրջման փորձում մեղադրում է  ԱՄՆ- ում բնակվող իր հակառակորդ,  քարոզիչ  Ֆեթուլլահ Գյուլենին:   Անձամբ Գյուլենը հերքում է նշված մեղադրանքը:

Թողնել պատասխան