ՊՆ-ն Աֆղանստանում վիրավորված վրաստանցի զինծառայողների մասին տեղեկատվություն է տարածում

Վրաստանի պաշտպանության նախարարությունը Աֆղանստանում, Բագրամի ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով վիրավորված վրաստանցի զինծառայողների մասին տեղեկատվություն է տարածում:

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, թե սերժանտ Գիորգի Ծիքարաշվիլիի և առաջին դասի շարքային Իրակլի Կուճուխիձեի առողջական վիճակը կայուն է և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նշվում է, որ նրանց տեղափոխելու են Գերմանիա:

«Ինչ վերաբերում է ավագ լեյտենանտ Իվերի Բաուձեի առողջական վիճակին, ապա կայուն ծանր է, չնայած, բժիշկների խոսքերով, բուժման դրական դինամիկա է նկատվում»,- ասվում է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան