Պորոշենկոյի պաշտոնական այցն ավարտվել է Բաթումիում

Ավարտվեց Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի եռօրյա պաշտոնական այցը Վրաստան: Պորոշենկոն այցի վերջում կնոջ հետ այցելել է Բաթումի: Օդանավակայանում նրանց ճանապարհել են Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելավշիլին և Աջարիայի կառավարիչ Զուրաբ Պատարաձեն:

Նախօրեին երկու երկրների նախագահներն ընտանիքների հետ այցելել են «Աջարական գինետուն»:  Բաթումիում Պետրո Պորոշենկոն մասնակցել է նաև ներդրումային ֆորումին: Նրա կինը՝ Մարինա Պորոշենկոն, հանդիպում է ունեցել Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական պայքարում զոհված զինծառայողների երեխաների հետ: Երեխաները Պորոշենկոյի անվան հիմնադրամի աջակցությամբ ամառային արձակուրդն անց են կացնում Բաթումիում:

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և ընկերական աջակցության համար:

Թողնել պատասխան