Պուտինի ներկայացուցչի հետ քաղաքական որևէ թեմա չի քննարկվել. Աբաշիձե

Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Թբիլիսիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ տեղի ունեցած հանդիպմանը ռուս-վրացական հարաբերություններին վերաբերող հարցեր չեն քննարկվել։

Կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում Աբաշիձեն ասել է, որ հանդիպմանը քաղաքական այլ թեմաների ևս չեն անդրադարձել, «խոսել ենք անձնական որոշ հարցերի շուրջ»:

«Վրաստանում մեդիա ֆորում է անցկացվել: Այն կառավարության հետ որևէ առնչություն չունի, այդ իսկ պատճառով մենք ևս նրա մասին տեղեկացել ենք լրատվամիջոցներից: Ֆորումին մասնակցել են Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Պարոն Շվիդկոն մի քանի ռուս լրագրողների հետ ներկայացնում էր Ռուսաստանը: Շվիդկոյին ես երկար ժամանակ եմ ծանոթ, հանդիպել ենք ոչ պաշտոնական միջավայրում, խոսել բացառապես անձնական թեմաների շուրջ: Նրան այստեղ բարեկամներ և ընկերներ ունի»,-պարզաբանել է Զուրաբ Աբաշիձեն:

Թողնել պատասխան