Ջանելիձեն ՀՀ խորհրդարանական ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան է որակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին, տեղեկացնում է president.am կայքը: Ողջունելով հյուրին՝ Սարգսյանը  հույս է հայտնել, որ նախարար Ջանելիձեի պաշտոնական այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը: ՀՀ նախագահը և Վրաստանի արտգործնախարարը երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորանում են տնտեսական հարաբերությունները և համագործակցությունը հումանիտար ոլորտում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են, և Հայաստանը  շահագրգիռ է այդ բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի զարգացնել ու ավելի ամրապնդել:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հնարավորություններին, ԵՄ հետ երկխոսությանն ու համագործակցության ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Ջանելիձեն շնորհավորել է Սարգսյանին՝ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման և Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Թողնել պատասխան