Ջանլիձեն անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատում ներկայացված բանաձևին

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ԱՄՆ-ի Սենատում Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձևի նախագծի  ներկայացումը պաշտոնական Թբիլիսիի արդյունավետ աշխատանքի արդյունք է որակել:

Արտգործնախարարը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Սենատը կաջակցի բանաձևի նախագծին:

«Սա մեր աշխատանքի արդյունքն է․Մենք սերտորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի մեր բարեկամների  հետ: Նման աջակցող հաղորդագրություններ սենատորների և կոնգրեսականների կողմից հաճախ են լսվում»,- հայտարարել է Ջանելիձեն:

ԱՄՆ-ի Եվրոպայի անվտանգության և համգործակցության Հելսինկիի հանձնաժողովի համաղեկավարներ հանդիսացող սենատորներ Ռոջեր Ուիքերի և Բեն Քարդինի նախաձեռնությամբ ԱՄՆ Սենատ է մտել Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի նախագիծը:

Բանաձևը  դատապարտում է Ռուսաստանի կողմից ռազմական միջամտությունն ու Վրաստանի տարածքների օկուպացիան:

Թողնել պատասխան