Ջավախքում բնակիչներն ինքնակամ զենք-զինամթերք են հանձնել

Ջավախքի մի քանի բնակիչներ Վրաստանի ներքին գործերի նախարարություն ինքնակամ հանձնել են պայթուցիկ նյութեր, 9 որսորդական հրացան, 93 ձեռքի նռնակ, այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը: Բացի այդ, քաղաքացիներն իրավապահներին են հանձնել 33 հակատանկային հրթիռ, 4 ական, 2 հակատանկային նռնակ, 4 հազարից ավելի մարտական փամփուշտ: Ըստ փորձագիտական եզրակացության՝ հրազենային զինամթերքն ու ռազմամթերքը պիտանի են կիրառության: Վրաստանում, ըստ օրենքի, զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը ինքնակամ հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Թողնել պատասխան