Ջոն Քերրիի այցն ավարտվեց

Ավարտվեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի պաշտոնական այցը Վրաստան:

Պետքարտուղարին ճանապարհեցին Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, փոխարտգործնախարար  Դավիթ  Զալկանիանին եւ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելլին:  Ջոն Քերրին Թբիլիսիից մեկնեց Կիեւ:

13606465_296510264027338_4795601449723378182_nՀիշեցնենք, որ Քերրին Վրաստան է այցելել հուլիսի 6-ին, հանդիպումներ ունեցել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նա մասնակցել է նաև  ԱՄՆ-Վրաստան ռազմավարական խարտիայի լիագումար նիստին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդես եկել համատեղ ասուլիսով:

«ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը Վրաստան ավարտվեց  դրական  շատ հստակ  արդյունքներով»,— ամփոփելով այցը, ասել է Կվիրիկաշվիլին: Նրա խոսքով`  Ջոն Քերրիի այցը հաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանին եւ կարեւոր է նրանով, որ այն  տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովից առաջ: Դա իր հերթին, ըստ Կվիրիկաշվիլիի,  նույնպես հաստատում է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիայի նկրտումները: Վրաստանի վարչապետի պարզաբանմամբ` ստորագրված «Պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության մասին» հուշագիրը թույլ կտա էլ ավելի խորացնել երկկողմ համագործակցությունը` նախևառաջ ռազմական ոլորտում:

Կվիրիկաշվիլին նշել է, որ կրթության ոլորտի մասին համաձայնագիրն էլ նոր հնարավորություններ է ընձեռում  վրաստանցի ուսանողներին: Այն կրկնապատկում է ԱՄՆ-ում վրաստանցի ուսանողների թվաքանակը. «Այցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ամերիկյան USAID-ի (ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին: Դրանցից մեկն  ուղղված է  լինելու  հատկապես Վրաստանի  օկուպացված շրջանների հետ սահմանի  վրա փոքր բիզնեսի  զարգացմանը, որի արդյունքում  կստեղծվի 2000  աշխատատեղ»-  հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Լուսանկարները` վարչապետի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան