Ջուր չկա՞, Գուգավան կգա. Լեյբորիստները ներկայացրել են Թբիլիսիի քաղաքապետի իրենց թեկնածուին

«Եթե Թբիլիսին փրկվի, ոչ ոք չի կարողանա հաղթել Վրաստանին»,- նման հայտարարություն է արել Վրաստանի լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին՝ ներկայացնելով Թբիլիսիի քաղաքապետի իրենց թեկնածուին:

Լեյբորիստների՝ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն կուսակցության քաղաքական քարտուղար Գիորգի Գուգավան է:

«Նա միշտ կանգնել է Վրաստանը փրկելու համար պայքարի բարիկադներում և նույնը կմնա նաև այն ժամանակ, երբ ձեր կամքով դառնա Թբիլիսիի քաղաքապետ: Ճնշե՞լ  են ձեզ, Գուգավան կգա, ձեր գալու անհրաժեշտությունը չի լինի: Հիվանդացե՞լ եք, Գուգավան կգա: Բանկը եկել է տունն առգրավելո՞ւ, Գուգավան կգա: Ջուր չկա՞, Գուգավան կգա: Ճանապարհները քանդվե՞լ են, Գուգավան կգա, ինչ որ բանի կարիք ունե՞ք, Գուգավան կգա: Գուգավան ձեր կողքին կլինի»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին:

Վերջինս հավելել է, թե Գուգավային քաղաքապետ ընտրելը վերջին շանսն է:

Թողնել պատասխան