Ռազմական փորձագետը կոչ է անում չսրել ՌԴ-ի հետ հարաբերությունները

«Վրաստանի Պաշտպանության նախարարն իր հայտարարություններով էլ ավելի սրում վրաց-ռուսական հարաբերությունները»:

Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել  ռազմական փորձագետ  Տրիստան Ծիթելաշվիլին: Վերջինս «մամուլի  առաջին ակումբում» անդրադարձել է նաև այլ թեմաների, մասնավորապես  Վազիանիի բազայում մայիսի 11-ին մեկնարկած  «արժանի գործընկեր»  վրաց-ամերիկյան զորավարժություններին:

 «Նրանք այստեղ են իրենց ռազմական տեխնիկայով եւ զենքով: Այս գործընթացում ակտիվորեն ընդգրկված է նաև  վրացական կողմը` Պաշտպանության նախարարը Թինա Խիդաշելիի գլխավորությամբ:  Նա, սակայն,  դեռևս լիովին չի բացատրել,  թե ինչ է  իրենից ներկայացնում այս ուսումնավարժությունը և  ինչ կտա այն մեզ: Իմ կարծիքով այն Վրաստանի ԶՈՒ զարգամացման գործում մեծ նշանակություն չի կարող ունենա: Սա ավելի շատ Ամերիկայի հետաքրքրությունների մեջ է տեղավորվում. սա ռազմական ուժի տեղափոխում է այն տարածք, որը ուժեղ երկրի տեսադաշտում է ու հետաքրքրությունների շրջանակում»:

Ծիթելաշվիլիի խոսքով` ԱՄՆ-ը Վրաստան մտնելով հստակ ծրագիր է իրականացնում.

«Այս ուսումնական վարժություններում առկա են մի շարք հակասական փաստեր:  Ամերիկյան կողմը ներկայացնում է  Աբրանց տեսակի 13  միավոր տանկ, իսկ վրացական` Տ-71 տանկ: Հակասությունը կայանում է նրանում, որ  ռազմական գործողություններ իրականացնելիս տարբեր տեսակի ռազմական տեխնիկան օգտագործելիս հարցեր կառաջանան.  վրացական  կողմը ոչ տեսականորեն, և ոչ էլ գործնականում չի ծանթացել  ամերիկյան տեխնիկայի հնարավորություններին»:

Ռազմական փորձագետը նաև նշեց, որ Վրաստանը փորձելու է խաղաղ ճանապարհով ազատագրել Ռուսաստանի կողմից  «օկուպացրած» Վրաստանի 20 տոկոս  տարածքը:

Մեջբերելով  Լավրովի հայտարարությունը` Ծիթելաշվիլին նկատում է, որ եթե Ռուսատանի սահմաններին  մոտենա ՆԱՏՕ-ի կոնտենգենտը, Ռուսաստանը համապատասխան քայլերի կդիմի.

«մենք հիշում ենք, թե 2008թ. ինչի հասցրին  իշխանության հռտորական հայտարարությունները: Տիկին Խիդաշելիի հայտարարությունները նույնպես  ինձ  այդ իրավիճակն են հիշեցնում»,- ասում է Ծիթելաշվիլին:

Խոսքն ավարտելով` Ծիթելաշվիլին կոչ արեց Թինա Խիդաշելիին` զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են հարևան Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի սրել:

Թողնել պատասխան