Ռոման Գոցիրիձեն հայտնվել է MTV-ի՝ Բեյոնսեի մասին սյուժեում

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեի սելֆիի անհաջող փորձի տեսանյութը տարածվել է ողջ համացանցում:

Տեսանյությում երևում է, թե ինչպես է պատգամավորը հեռախոսը ձեռքին փորձում լուսանկարել ինքն իրեն: Այնուհետև կադրում տեսնելով իր պատկերը՝ ժպտում է։

Տեսանյութը տեղ է գտել հայտնի Reddit կայքում՝ մեկ օրում հավաքելով ավելի քան 74 հազար հավանություն ու հազար մեկնաբանութուն:

Բացի այդ, այն ցուցադրվել է երաժշտական MTV  հեռուստաալիքի՝ Բեյոնսեի մասին պատմող սյուժեում։ Պատգամավորի կադրերի ներքո հաղորդավարուհին ասում է՝ «Հայրիկների սերունդն ինստագրամում հավանություններ մեծ դժվարությամբ է ձեռք բերում»:

Տեսանյութը մեկնաբանել է նաեւ ինքը՝ Գոցիրիձեն՝ ասելով․ «Աշխարհում հայտնի Reddit-ում մեծ քննարկում է բարձրացել՝ սելֆի եմ նկարում, թե պանորամա: Իրականում ես ավելի քան մեկ միլիոն դիտում ու մեկնաբանություններ ունեմ՝ մեկը մյուսից դրական, իսկ օտարերկրացի կանայք ինձ հանգիստ չեն տալիս ծանոթանալու ցանկությամբ»,- գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:

 

 

Թողնել պատասխան