Ռուսաստանն Աբխազիային ռազմական գույք է փոխանցել

Ռուսաստանի  Պաշտպանության նախարարությունը 2016թ․ ռուս-աբխազական միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագրի շրջանակներում Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիային է փոխանցել ռազմական գույքի առաջին մասը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Աբխազիայի ԶՈւ-ը ավելի քան 10 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա  և այլ գույք է ստացել:

«Մենք Աբխազիայի Հանրապետության հետ սկսել ենք միացյալ զորախումբ ստեղծելու մասին մասին համաձայնագրի իրականացումը: Ռազմական գույքի փոխանցումը մեր միասնական աշխատանքի առաջին փուլն է»,- հայտարարել է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի ղեկավարի ռազմական հարցերով տեղակալ Ռամզես Նաբիևը:

«Այսօր Ռուսաստանն Աբխազիային ռազմական գույք է փոխանցել՝ մեր զինուժի հզորացման գործում հերթական ներդրումն անելով»,-հայտարարել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գամբիան:

Թողնել պատասխան