Ռուսաստանը, Աբխազիան ու Հարավային Օսիան քննադատում են Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը. ՌԴ ԱԳՆ

«Ռուսաստանը, Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հետագա զարգացումը համարում են վտանգավոր Հարավային Կովկասի անվտանգության համար»,- այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:

«Ընթացիկ տարվա ամռանն ու աշնանը Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գորավարժություններում ներգրավված զինվորականներն ու տեխնիկան ռեկորդային է եղել: Զորավարժությունների մասնակից ՆԱՏՕ-ի որոշ զինվորականներ այն անվանել են պատմական և կարևոր Հարավային Օսիայի ապաշրջափակման տեսանկյունից: Դաշինքի և Թբիլիսիի նման գործողությունները դեմ են Ժնևյան բանակցությունների սկզբունքներին, անտեսում են նշված ձևաչափով աշխատանքն ու տարածաշրջանում լարվածություն առաջացնում»,- ասվում է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան