Ռուսաստանը արձագանքել է Վրաստանի քաղաքացու սպանության դեպքին

«Interpressnews» լրատվականը գրում է, որ  Ռուսատանի արտգործնախարարությունը արձագանքել է  մայիսի 19-ին վրաց-աբխազական սահմանին Վրաստանի քաղաքացու սպանության դեպքին:

Ռուսական կողմը նշել է, որ  որևէ առընչություն չունի տեղի ունեցածի հետ, ՌԴ ԱԳՆ-ն տարածած հայտարարության մեջ  պաշտոնական Թբիլիսիին մեղադրել է  միջադեպը  «ռուսական օկուպացիա» անվանելու համար:

Հիշեցնենք` Վրաստանի ԱԳՆ-ն  հայտարարել էր, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ը:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության` մայիսի 19-ին   տարածած հաղորդագրության համաձայն, երկրի Զուգդիդիի շրջանի սահմանին մոտ գտնվող Խուրչա գյուղում  զինված չորս անձինք հրազենից վիրավորել են Բարղեբի գյուղի (Գալիի շրջան) բնակիչ Գիգա Օթխոզարիային, ով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Թողնել պատասխան