Ռուսաստանը գոհ է Աբխազիայում գումարների բաշխումից

Ռուսաստանի կողմից սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում Աբխազիային տրվող գումարները ճիշտ են տնօրինվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը։ «Առանց որևէ հաճոյախոսությունների, այստեղ որևէ կեղծ ճոխություն չկա: Մենք տեսնում ենք բոլոր տեղեկությունները: Թափանցիկ է ընթանում ռուսական ռուբլու տնօրինման գործընթացը, բողոքներ չունենք»,- հայտարարել է Սուրկովը: Վերջինս նաև հավելել է, թե Աբխազիայում ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ամենօրյա աշխատանքներ են տարվում, «մի շարք սահմանափակումներ քայլ առ քայլ վերանում են»:

Թողնել պատասխան