Ռուսաստանը պատրաստ է աշխատել Վրաստանի հետ վիզային ազատականացման ուղղությամբ. Կարասին

Ռուսական կողմը պատրաստ է աշխատել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: Այս մասին խոսել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գիրգորի Կարասինը: Նրա խոսքերով՝ 2017 թվականին այս ուղղությամբ դրական առաջընթաց կգրանցվի: Տեղեկացնում է «frontnews.ge»-ն:

«Նախագահ Պուտինն ընդգծել է, որ Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի հաստատելը բացառված չէ, և մենք պատրաստ ենք վրաց գործընկերների հետ աշխատել այդ ուղղությամբ»,-նշել է Կարասինը:

Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի հաստատման հնարավորության մասին խոսել է օրեր առաջ՝ տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

Թողնել պատասխան