Ռուսաստանը վիզային ռեժիմը կարող է չեղարկել այս տարի

2013-11-19_japaridzeՌուսաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները չպետք է ընթանան որևէ զիջման հաշվին:  Հյատարարել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեն :  Փոխանցում է  «Грузия Online»-ը:  

 «Ռուսական քաղաքականությանը բնորոշ է` ցույց տալ գազարի կտոր, բայց պատրաստ պահել մահակը: Չգիտեմ` ինչու է  մեր հյուսիսային  հարևանը սկսել մտածել վիզային ռեժիմի չեղարկման մասին: Միգուցե դա կապած է  Եվրոպայի կողմից`  Վրաստանի համար ընդունված որոշմամբ», — ասել է Ջափարիձեն`  հավելելով, որ իր կարծիքով` այստեղ  բարդ հարց չկա:

Պատգամավորի խոսքով`  եղած խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է երկխոսություն:  Վարչապետի` Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ հնարավոր է` ընթացիկ տարում Ռուսաստանը չեղյալ հայտարարի Վրաստանի  քաղաքացիների համար սահմանված վիզային ռեժիմը:

Թողնել պատասխան