Ռուսաստանը Վրաստանին օգնություն է առաջարկել

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հաստատել է, որ Ռուսաստանը Բորջոմիի հրդեհը մարելու համար օգնություն է առաջարկել:

Վարչապետը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ վրացական կողմը «քննարկում է բոլոր տարբերակները, քանի որ պարտավոր է պաշտպանել բնակչությանը»։

«Մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերում այս աղետից մեր բնակչությանը պաշտպանելուն։ Իհարկե, մենք քննարկում ենք բոլոր տարբերակները: Որքանով մեզ հայտնի է, ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել, պարզապես ներկա իրավիճակում այդ օգնության անհրաժեշտությունը չկա: Մենք առկա ուժերով այս խնդիրը կլուծենք: Բնակչությունը պաշտպանված կլինի կրակից»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան