Ռուսաստանը Վրաստանի քաղաքացու սպանության հետ կապված մեղադրանքները չի ընդունում

Գիգա Օտխոզորիայի սպանության մեջ ռուսական կողմը մեղադրում է աբխազական սահմանապահներին:

Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանը նույնիսկ անուղղակի կապ չունի Վրաստանի քաղաքացու մահվան հետ: Զախարովան ընդգծել է, որ ինչպես իրենց է հայտնի, կոնֆլիկտն առաջացել է Աբխազիայի սահմանապահների կողմից վերահսկվող տարածքում.

«Ռուսական կողմը այս միջադեպի հետ որևէ կապ չունի, ինչ վերաբերում է միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմների ֆորմատով հանդիպումների վերականգնմանը` մենք, իհարկե, ողջունում ենք, մենք կարծում ենք` այն պայմաններում, երբ Վրաստանի և հարևան որոշ պետությունների հետ պետական սահմանները հստակեցված չեն, նշված մեխանիզմը թույլ է տալիս կանխարգելել միջադեպերը, և եթե ինչ-որ բան տեղի է ունեցել, ապա հետաքննությունը պետք է տանել տաք հետքերով», — հայտարարել է Զախարովան նախօրեի ասուլիսի ժամանակ:

Թողնել պատասխան