Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է դեսպանի մահվան լուրը

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության լուրը: 
«Այսօր Ռուսաստանի դաշնության պատմության մեջ ողբերգական օր է: Այսօր Անկարայում, հրապարակային միջոցառման ժամանակ վիրավորվել, իսկ հետո մահացել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղի ունեցածը որակել է  որպես ահաբեկչություն:

Թողնել պատասխան