Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց չի քննարկվում․Աբաշիձե

«Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգման հարց որևէ  հարթակում չի քննարկվում, սակայն եթե Աբխազիայի և Ցխինվալիի հարցում մեծ  առաջընթաց նկատվի, ինչ-որ պահից հարցի բարձրացումը հնարավոր է»:

Այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն՝ մեկնաբանելով Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին հարցը:

«Այս տարեսկզբին Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար զգալի չափով պարզեցրել է մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը: Մենք չենք կարող նրան պարտադրել էլ ավելի պարզեցնել, կամ ընդհանրապես չեղարկել մուտքի արտոնագրի ռեժիմը: Այդ որոշումն իրենք  պետք է կայացնեն»,- «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել է Զուրաբ Աբաշիձեն:

Հիշեցնենք՝  «RIA Novosti» գործակալության հետ հարցազրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գիորգի Կարասինը նշել է, որ Վրաստանը դեռ պատրաստ չէ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը:

Ռուս-վարցական հարաբերությունները խզվել են 2008թ. տեղի ունեցած օգոստոսյան պատերազմից հետո։

Թողնել պատասխան