«Ռուսթավի 2»-ի գործը տեղ է գտել ԵՄ-ի հաշվետվությունում

«Ռուսթավի 2» հեռուստաըներության վրա ճնշումների մասին խոսում են Եվրախորհրդարանում, ուր Վրաստանի վիզայի ազատականացում ստանալու հարցի քննարկումն է ընթանում:

Եվրապատգամավորները «Ռուսթավի 2» -ի լրագրողների հետ զրույցում բացատրել են վիզայի ազատականացումը ստանալու հետաձգման պատճառները:

Նրանց մի մասը կարծում է, որ Վրաստանը վիզայի ազատականացում ստանալու համար չի իրականացրել բոլոր պարտականությունները: Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Իացեկ Սարիուշ-Վոլսկին  գտնում է, որ վիզայի ազատականացում ստանալու հետաձգման պատճառնրից մեկը «Ռուսթավի 2»-ի գործն է:

«Վրաստանը խոստացել էր, որ կազատի քաղբանտարկյալներին, ճնշում չի գործադրի սահմանադրական դատարանի վրա եւ երկրում մնացած միակ ազատ հեռուստաընկերության՝ «Ռուսթավի 2»  վրա: Գործող իշխանությանը հայտարարում է, որ ամեն ինչ լավ է, սակայն դա այդպես չէ: Խորհուրդ կտամ նրանց զերծ մնալ «Ռուսթավի 2»-ը ձեռքները գցելուց», —հայտարարել է ԵԽ-ի փոխնախագահը:

Հիշեցնենք, Եվրամիության՝ Վրաստանի վերաբերյալ հաշվետվությունում տեղ է գտել «Ռուսթավի 2»- ի գործը: Հաշվետվության համաձայն՝ «Ռութավի 2»-ի տերերի վերաբերյալ բարձր հետաքրքրության տեր դատական պայքարը առաջացրել է քաղաքական տարաձայնություն՝ կապված պոտենցյալ քաղաքական միջամտության հետ:  Հարցի մասին Վրաստանի արտգործնախարար Միխել Ջանելիձեն նշել է, որ տեղի է ունեցել «փաստերի կոնստանցիա»:

Թողնել պատասխան