«Ռուսթավի 2»-ի աջակցության ցույց Ստրասբուրգում

Ֆրանսիայում բնակվող վրացիները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության աջակցության ցույց են կազմակերպել: Հեռուստաընկերության փոխանցմամբ, հավաքվածները ողջունել են Ստրասբուրգի դատարանի որոշումը, որի համաձայն կասեցվել է «Ռուսթավի 2»-ի վերաբերյալ Վրաստանի գերագույն դատարանի որոշումը:

Վրաստանյան սփյուռքի ներկայացուցիչները հայտարարել են, որ «Ռուսթավի 2»-ի դեպքերն իրենց հիշեցնում են Ռուսաստանի պուտինյան սցենարը:

Ցուցարարները հույս են հայտնել, որ Ստրասբուրգի դատարանը հաշվի կառնի հեռուստաընկերության փաստաբանների պահանջները և մինչ գործի ավարտը կկասեցնի Գերագույն դատարանի որոշումը:

Լուսանկարը` Նիկա Գվարամիայի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան