Ռուս պատգամավորը պահանջում է Ստամբուլը վերանվանել Կոստանդնուպոլիս

Սանկտ-Պետերբուրգի օրեսնդիր խորհրդի պատգամավոր Վիտալի Միլոնովը երկրի Կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին է դիմել`

Ստամբուլի հին անուններից մեկը` Կոստանդնուպոլիսը,  ռուսական բոլոր քարտեզներ, ուսումնական ձեռնարկներ և տրանսպորտային ուղղություններ վերադարձնելու խնդրանքով:  հաղորդում է «ՌԻԱ նովոստին».

«Մեր երկրի բազմաթիվ բնակիչների համաՐ  Ստամբուլն առաջվա նման կապված է բացառապես Բյուզանդիայի պատմության հետ: Մեր պետության մինչհեղափոխական շրջանում այդ քաղաքը կոչվում է Կոստանդնուպոլիս, իսկ հիմա  ուղղափառ շատ երկրներ, օրինակ Հունաստանը, պահպանում են այդ ավանդույթը»:

Պատգամավորը պնդում է, որ նախկին անվանումը պետք է վերականգնել  ներկա կիրառման մեջ. «Մենք չենք հերքում ժամանակակաից անվանումը, սակայն մեզ իավունեք ենք վերապահում պատմական արդարությունը վերականգնել` թեկուզ և սմվոլիկ»,- ասել է Միլոնովը:

Թողնել պատասխան