Ռուս սահմանապահները Վրաստանի քաղաքացու են ձերբակալել

Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին ռուս սահմանապահները  Վրաստանի ևս մեկ քաղաքացու են առևանգել:

Տեղացիների և առևանգված քաղաքացու հարազատները տեղեկացրել են, որ  Էլդար Գունդիշվիլիին ձերբակալել են, երբ նա  անասուններին արոտավայր էր տանում:

«Fontnews.ge» լրատվականը գրում է, որ 68-ամյա Էլդար Գունդիշվիլիի հետ գտնվող երիտասարդները հասցրել են փախչել:

Ի դեպ, Գունդիշվիլիին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի սահմանամերձ գյուղից ռուս սահմանապահները արդեն երկրորդ անգամ են ձերբակալում: Պարբերականի փոխանցմամբ՝ Գունդիշվիլին առողջական խնդիրներ ունի, իսկ նրա ընտանիքը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ:

Տեղի ունեցածի մասին պատկան մարմիններն արդեն տեղեկացված են:

Թողնել պատասխան