Սաակաշվիլիին ոչ թե արտաքսել, այլեւ վերադարձրե՞լ են Լեհաստան

Ուկրաինայի սահմանապահ պետական ծառայության տարածած հայտարարության համաձայն, Միխեիլ Սաակաշվիլին տեղափոխվել է Լեհաստան.

«Այս անձը Ուկրաինայի տարածքում է գտնվել ոչ օրինական հիմքերով, ուստի, հաշվի առնելով իրավական բոլոր կանոնակարգերը վերադարձվել է այն երկիր, որտեղից ժամանել է»,- նշված է Սահմանապահ ծառայության հայտարարության մեջ:

Ուկրաինայի ТСН հեռուսաալիքի փոխանցմամբ Սաակաշվիլիին Կիեւից տեղափոխել են չարտերային թռիչքով Կիեւի ժամանակով 16:00-ին: Լրատվամիջոցը նշել է նաեւ, որ քաղաքական գործչին ոչ թե արտաքսել, այլե`ւ վերադարձրել են (ռեադմիսիա) այն երկիր, որտեղից նա ժամանել էր դեռեւս 2017-ին:

Իր հերթին Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին հայտարարել է, որ Լեհաստանը իր պաշտպանյալի վերադարձի պաշտոնական համաձայնություն չի տվել:

Թողնել պատասխան