Սահակաշվիլիի աջակիցները թերթ են հրատարակել

Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սահակաշվիլիի համախոհները հրատարակել են  «Նոր ուժերի շարժում» կոչվող թերթի առաջին համարը։  

«Այսօր լույս է տեսել «Նոր ուժերի շարժում» թերթի առաջին համարը: Այս թերթը մեր ակտիվիստներն են պատրաստել: Մենք  արդարության արդեն մեկ պատուհան ունենք` «Այլ Ուկրաինա»-ն, իսկ մյուսն այս թերթն է լինելու: Մենք կպատմենք Ուկրաինայի ողջ ճշմարտության մասին,  և այս իշխանություններին որևէ ցենզուրա չի փրկի»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահակաշվիլին:

Թողնել պատասխան