Սահակաշվիլիի արտահանձնման հարցով որոշումը չի լինի քաղաքական. Պետրեենկո

Ուկրաինայի Արդարադատության նախարարությունը Վրաստանի երրորդ նախագահ, այժմ Ուկրաինայում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստան արտահանձնելու մասին որոշում կկայացնի համապատասխան փաստաթղթերը ստուգելուց հետո: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Պավել Պետրեենկոն:

«Արտահանձնումը միայն իրավական ընթացակարգ չէ: Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում: Վերջնական որոշումը կկայացնի Արդարադատության նախարարությունը՝ համապատասխան փաստաթղթերը ստուգելուց հետո: Սա չի լինելու քաղաքական որոշում»,- հայտարարել է Պետրեենկոն:

Թողնել պատասխան