Սաակաշվիլիի նման 93 օտարերկրացի է արտաքսվել. ՍԾ պետի հայտարարությունը

Ուկրաինայի իշխանությունները տարվա սկզբից երկրից արտաքսել են 93 օտարերկրացու` նույն պատճառով, ինչ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Պյոտր Ցիգիկալան:
«Նման հոդվածով տարվա սկզբից Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը կատարել է համապատասխան մարմինների հրամանները և Ուկրաինայից արտաքսել է 93 օտարերկրյա քաղաքացու: Նախորդ տարի արտաքսվածների թիվը կազմել է 863»,- հայտարարել է Ցիգիկալան:
Տեղեկատվությունը տարածել է գերատեսչության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայից Լեհաստան են արտաքսել փետրվարի 12-ին:

Թողնել պատասխան