Սահակաշվիլիի պատճառով վիճել են Պորոշեկոն և Ավակովը

«Ռադայի մոտ վրաններ տեղադրելու պատճառով վիճել են Պորոշենկոն և Ավակովը»: Նման վերնագրով հոդված է հրապարակել «Украинская правда» լրատվականը:

Հոկտեմբերի 17- ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն արտակարգ նիստ է հրավիրել: Նա իր անհանգստությունն է հայտնել  Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ Գերագույն ռադայի մոտ ցուցարարների կողմից վրանների տեղադրման առիթով: Սահակաշվլիի քայլը  հանդուրժելու մեջ Պորոշենկոն մեղադրել  է Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին:

Ավակովը արդարացել է՝ նշելով,  որ նախընտրել է տեսնել «կիսադատարկ վրաններ, քան ցուցարարների հետ արյունալի ընդհարում», գրել է «Украинская правда»-ն:

Թողնել պատասխան