Սահակաշվիլին այսօր Կիևում ասուլիս կհրավիրի

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին News One հեռուստաալիքի ուղիղ եթերում ևս մեկ անգամ  աբսուրդ է անվանել սահմանն ապօրինի կերպով հատելու հարցով Լվովում սկսված դատավարությունը։

Սահակաշվիլին խոսելով հետագա ծրագրերի մասին, հայտարարել է, որ շրջաններում շարունակելու է ժողովրդի հետ հանդիպումները, բողոքի ցույց է կազմակերպելու Դնեպր քաղաքում։ «Հոկտեմբերի 17-ին շրջաններում հանդիպումներն ավարտելուց հետո մենք կմեկնենք Կիև, որտեղ կառավարությունից կպահանջենք հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ»,- նշել է Միխեիլ Սահակաշվիլին։

Սահակաշվիլիի հիմնադրած Նոր ուժերի շարժում կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում ասվում է, որ Վրաստանի երրորդ նախագահը փաստաբանների հետ այսօր ( 12:00-ին) ասուլիս կտա նախագահական նստավայրի առջև։

Ակցիայի մասնակիցները նոր մանրամասներ կներկայացնեն Միխեիլ Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու որոշման մասին:

Հիշեցնենք՝ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սահակաշվիլին Լեհաստան-Ուկրաինա սահմանը  համակիրների օգնությամբ հատել է սեպտեմբերի 10-ին։ Լվովում սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով սկսված դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 22-ը։

Թողնել պատասխան