Սաակաշվիլին գլխավորել է «Մայդանի» ցուցարարների ոչնչացումը. Ծիթելաշվիլի

«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանձնարարմամբ՝ Ուկրաինայում «Մայդանի» գործողությունների ժամանակ ցուցարարների ոչնչացում էր կատարվում»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, հայտարարել է վրաստանցի ռազմական փորձագետ Տրիստան Ծիթելաշվիլին, փոխանցում է վրաստանյան Kvira.ge լրատվակայքը:

Փորձագետի խոսքերով՝ Միխեիլ Սաակաշվիլին դիպուկահարների խումբ է ստեղծել, որտեղ Բալթյան երկրների ներկայացուցիչներից բացի, ներառված է եղել վրաստանցի 4 դիպուկահար:

«Դիպուկահարների խմբին Սաակաշվիլին տեղավորել է «Ուկրաինա» հյուրանոցում, որտեղից նրանք ոչնչացնում էին խաղաղ քաղաքացիներին: Միևնույն ժամանակ խաղաղ ցուցարարների հետ գործում էին զինված խմբեր, որոնք նույնպես վիրավորում և ոչնչացնում էին խաղաղ ցուցարարների: Այս ամենը ղեկավարում էր ԱՄՆ-ից բերված հատուկ ռազմական խումբը, ինչն էլ ենթարկվում էր Սաակաշվիլիին»,— հայտարարելէ Ծիթելաշվիլին:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցի, Ծիթելաշվիլին այսպիսի հայտարարություններ է արել՝ հիմնվելով ուկրաինացի փորձագետների հետ շփումներից ստացած տեղեկատվությանը: Նա նաև հավելել է, որ այժմ Ուկրաինայի կառավարությունը սկսել է այդ խմբերի անդամների արտաքսումը երկրից:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում 2013 թվականին սկսած ցույցերի ժամանակ զոհվել է 120 մարդ:

Թողնել պատասխան