Սաակաշվիլին Լուցենկոյին դատի է տվել

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով Ուկրաինայի իշխանությունների կողմից ձերբակալվել է հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով, Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դեմ դատարան հայց է ներկայացրել: Սաակաշվիլիի փաստաբանն ասել է, որ գլխավոր դատախազը նախաքննական նյութերը հրապարակելու  իրավունք չուներ: Նշվում է, որ Սաակաշվիլիի պաշտպանը պայքարելու է նրա վերջնական  ազատման համար: Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազությունը ձայնագրություն է հրապարակել, հավանաբար գործարար  Սերգեյ Կուրչենկոյի և Սաակաշվիլիի հեռախոսազրույցը, որում վերջիններս համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերում:

Լուցենկոն հայտնել է, որ Սաակաշվիլիի կիևյան ակցիաները ֆինանսավորվում են Ուկրաինայի նախկին նախագահ Վկիտոր Յանուկովիչի շրջապատի՝ մասնավորապես գործարար Կուրչենկոյի կողմից և իշխանության տապալման նպատակ ունեն: Սաակաշվիլին այս մեղադրանքները կեղծ է որակել:

Թողնել պատասխան