Սաակաշվիլին հրաժարական է տվել Օդեսայի նահանգապետի պաշտոնից

Միխեիլ Սաակաշվիլին հրաժավել է Օդեսայի նահանգապետի պաշտոնից: «Որոշել եմ հրաժարական տալ և սկսել պայքարի նոր փուլ»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին՝ քննադատելով Ուկրաինայի կառավարության այն ներկայացուցիչներին, ովքեր՝ իր համոզմամբ, չեն պայքարում կոռուպցիայի դեմ և դեմ են բարեփոխումներին: «Մենք ասում էինք, որ կփոխենք ամեն ինչ, նախագահ Պորոշենկոն ինձ ասում էր, որ իրեն խանգարում է Յացենյուկը: Մենք օգնեցինք նրան ազատվել Յացենյուկից և ինչո՞վ վերջացավ այս ամենը: Նրանք շարունակեցին թալանել երկիրը: Հոգնել եմ այս ամենից և որոշել եմ պայքարի նոր փուլ սկսել։ Թող չերազեն, թե ինձ կհեռացնեն: Ուկրաինան կոռուպցիայից ազատելու համար կպայքարեմ այնքան ժամանակ, մինչև չհասնեմ վերջնական հաղթանակին»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Թողնել պատասխան