«Սաակաշվիլին քաղաքական հեռանկար չունի թե՛ Ուկրաինայում, թե՛ Վրաստանում». Ձաբիրաձե

Չեմ կարծում, թե Սաակաշվիլին քաղաքական մեծ հեռանկար ունի, թե՛ Ուկաինայում, թե՛ Վրաստանում,- այս մասին հայտարարել է քաղաքագետ Վախթանգ Ձաբիրաձեն: Խոսելով Օդեսայի արդեն նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնանկությունից եւ ընդդիմադիր դաշտ անցնելուց, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ նա՝ «պայքարում է ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Վրաստանում, չնայած, 2 ճակատով պայքարելը շատ դժվար է»: «Չեմ կարծում, թե Սաակաշվիլին քաղաքական մեծ հեռանկար ունի, թե՛ Ուկրաինայում եւ թե՛ Վրաստանում: Սպասենք գործընթացների զարգացմանը «Միացյալ ազգային շարժման» շարքերում: Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե իրեն արտահանձնեն Վրաստանին, ապա ինքը ազատության մեջ կլինի 1 շաբաթ անց, սակայն ես կասկածում եմ, թե 1 շաբաթվա ընթացքում կկարողանա ազատվել բանտից։ Այն, որ Վրաստանի 600 հազար քաղաքացիներ ընտրությունների միջոցով աջակցել են «Միացյալ ազգային շարժմանը», դեռեւս չի նշանակում թե աջակցում են անձամբ Սաակաշվիլիին։ Եթե «Միացյալ ազգային շարժումը» պառակտվի, Սաակաշվիլին կմնա այն խմբի առաջնորդը, որը միշտ հակված կլինի հեղափոխություն իրականացնել»,- հայտարարել է Վախթանգ Ձաբիրաձեն:

Փորձագետի կարծիքով, Միխեիլ Սաակաշվիլին գիտի, որ եթե ուզում է կառավարություն գալ, ապա դա պետք է անի փողոցից, այլ ճանապարհ նրա համար չկա:

«Ինչ վերաբերում է «Միացյալ ազգային շարժմանը», ապա կարծում եմ՝ նա կուսակցությունը չի լքի: Հնարավոր է այլեւս չլինի ղեկավարի պաշտոնում, սակայն անպայման կպահպանի առաջնորդի, կուսակցության ուղեղի դերը, բնակչության աշադրության կենտրոնում կլինի»: Խոսելով Ուկրաինայից քաղաքագետն ասել է, որ այն շատ բարդ երկիր է եւ կասկածելի համարել Սաակաշվիլիի Ուկրաինայի քաղաքական համակարգում կայանալը:

Հիշեցնենք, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերի 4-ին հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը նոր ղեկավարի ու քաղխորհրդի կարիք ունի: Սաակաշվիլիի խոսքերով, կուսակցությունը պետք է ձեւավորվի այնպիսի մարդկանցից, ովքեր չեն հանդիսանում խորհրդարանական ընտրություններում նախընտրական սխալ արշավի պատասխանատուները։ Ըստ նախկին նախագահի, պետք է լինեն մարդիկ, ովքեր կկարողանան հաղթահարել նոր մարտահրավերները: Կուսակցոթյան անդամների համոզմամբ, մինչ 2017թ․-ը տեղի կունենա «Միացյալ ազգային շարժման» համագումարը, որի ընթացքում կորոշվի արդյոք կուսակցությունը ղեկավարի կարիք ունի եւ եթե այո, ապա ո՞վ է զբաղեցնելու այդ պաշտոնը: Համագումարը կտա կուսակցության վերաբերյալ բոոր հարցերի պատասխանները:

Թողնել պատասխան