Սաակաշվիլի. Կտրուկ գործողությունների կոչ չեմ անում (տեսանյութ)

Ուկրաինայում ընդդիմադիր հայացքներ ունեցող «Նոր ուժերի շարժում» կուսակցության հիմնադիր նախկին նախագահ և նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին վստահեցնում է, որ  որևէ տեսակի առճակատման կողմնակից չէ: «Մեզ ոչ մի բախում պետք  չէ, ես չեմ հորդորում կտրուկ քայլեր անել»- ասել է Սաակաշվիլին դատարանի դահլիճում, ուր ավելի վաղ տեղափոխվել էր նա:

Սաակաշվիլին ասել է, որ չի վախենում, իրեն չի համարում ուկրաինական օլիգարխիայի գերի: Նա հանգիստ է, քանի որ այս գործընթացին հետևում է համաշխարհային հանրությունը: Դատարանի դահլիճում հավաքվածները Սաակաշվիլիի հետ միասին կատարել են Ուկրաինայի հիմնը։

Նշվում է, որ ԶԼՄ-ների շատ ներկայացուցիչների չի հաջողվել մուտք գործել ոչ նիստերի դահլիճ, ոչ նույնիսկ Կիևի դատարանի շենք:

Թողնել պատասխան