Սահակաշվիլին գերազանց վարչապետ կլինի ոչ թե Ուկրաինայի, այլ Վրաստանի համար. Պորոշենկո

Վրաստանի նախկին նախագահ, այժմ նաև Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին վստահեցնում է, որ որոշ ժամանակ առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն առաջարկել է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Սահակաշվիլիի հայտարարության մասին հաղորդել է «Ուկրաինական լուրերը».

«Պորոշենկոն ինձ բաց տեքստով առաջարկել է վարչապետի աթոռը և իր կուսակցության առաջնորդի պաշտոնը, ինչպես նաև շատ այլ բաներ: Բայց եթե ես լինելի վարչապետ, և ի՞նչ: Ես պետք է վազեի և ինչ-որ Գոնչարենկոյին (նկատի ունի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին) խնդրեի՝ քվեարկե՞լ իմ օրենքի համար: Իսկ նման Գոնչարենկոներ այնտեղ 400 հատ կան»:

Սահակաշվիլին նաև ասել, թե ինքը Պորոշենկոյին առաջարկել է արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն ապրիլին, ըստ նրա՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Արդյունքում Ավակովը մնաց նախարար, իսկ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվեց Ազգային ճակատից Դմիտրի Ստորոժուկը, որպեսզի փակի այն գործերը, որոնք կարող էին բացվել Յացենյուկի (հեղ.՝ նկատի ունի Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկին)  պատճառով»,-ասել է նախկին նահանգապետը:

Սահակաշվիլին վստահություն է հայտնել, որ Ռադայի արտահերթ ընտրությունները 90 %-ով կթարմացնի իշխանությունը: Իր կուսակցության մասին Սահակաշվիլին ասել է, որ «Խվիլիան» (Ալիք) կստեղծվի՝ անկախ նրանից` կլինեն արտահերթ ընտրություններ, թե ոչ:

Ինչպես հայտնի է, մինչ Վլադիմիր Գրոյսմանի՝ Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակումը, լուրեր էին տարածվել, թե Սահակաշվիլին է լինելու վարչապետ: Ինքը սակայն, մեկ անգամ չէ, որ հերքել է այս տեղեկությունը: Պորոշենկոն էլ  իր հերթին կարծիք է հայտնել, որ Սահակաշվիլին գերազանց վարչապետ կլինի, բայց ոչ թե Ուկրաինայի, այլ Վրաստանի:

Թողնել պատասխան