Սահակաշվիլին շարունակում է հրապարակել Թրամփի հետ կապված հիշողությունները

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ, միլիարդատեր Դոնալդ Թրամփի կենսագրությունը հիմնականում կապված է բիզնեսի հետ, և այդ կենսագրության մեջ Վրաստանը որոշակի տեղ է զբաղեցնում:4 տարի առաջ Դոնալդ Թրամփը Վրաստան է այցելել, եղել  Թբիլիսիում և Բաթումիում, որտեղ պատրաստվում էր ծրագրեր իրականացնել:

Վրաստանի  նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Թրամփը Վրաստանյան այցի դրական տպավորությունների մասին խոսել է ամերիկյան մի շարք հեռուստաալիքների եթերից:
«Մի քանի ամիս առաջ, ես իմ գրքում գրել էի, որ ամենայն հավանականությամբ նախագահական ընտրություններում կհաղթի Թրամփը: Նա շատ խելացի և տաղանդավոր մարդ է: Դոնալդ Թրամփին ես ճանաչում եմ ավելի քան 20 տարի: Երբ վերջացավ իմ նախագահության ժամկետը, գնացի Նյու Յորք, և 2 շաբաթ անց Թրամփը զանգահարեց  ու հրավիրեց ինձ իր մոտ, իսկ երբ հանդիպեցինք, ասաց` երևի այլ նախագահներ քեզ այլևս չեն զանգում: Տեսնում ես` մնացի քո ընկերը, եթե նախագահ դառնամ էլի կզանգեմ: Նա Բաթումիում մեծ ներդրումներ է արել, և հնարավոր է մենք միակ երկիրը լինենք, որտեղ ԱՄՆ-ի նախագահի կողմից զրոյից սկսված  ներդրումներ ունենք»,- Սահակաշվիլիի խոսքերն է մեջբերում «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Թողնել պատասխան