Սահակաշվիլի. Ինձնից ազատվել են ուզում, նույնիսկ սպանել

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին Խարկովում ցույցի ժամանակ հայտարարել է, որ  ուկրաինական իշխանությունները ցանկանում են ազատվել իրենից:

Ելույթի ձայնագրությունը Սահակաշվիլին հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: «Ես գիտեմ, որ նրանք կփորձեն ինձ հեռացնել, վտարել երկրից, նույնիսկ սպանել: Դա ևս խնդիր չէ: Ես դրանից չեմ վախենում»,-ասում է Սահակաշվիլին: Նա համակիրներին կոչ է արել հոկտեմբերի 17 –ին դուրս գալ ակցիայի Գերագույն  ռադայի շենքի դիմաց, հանուն հակակոռուպցիոն բարեփոխումների: Ակտիվիստների պահանջների շարքում հակակոռուպցիոն դատարանի ստեղծումն է, ընտրությունների մասին նոր օրենքի ընդունումը, պատգամավորական անձեռնմխելիության վերացումը: Բացի այդ, նա ասում է, որ նախագահ Պորոշենկոն ժամանակ չունի զբաղվել Ուկրաինայով՝ ակտիվ բիզնես վարելու պատճառով:

Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսին Պորոշենկոն Սահակաշվիլիին զրկեց Ուկրաինայի քաղաքացիությունից։ Պաշտոնապես պատճառ դարձավ  այն, որ նախկին նախագահը չէր  հայտնել Վրաստանում իր նկատմամբ քրեական հետապնդման մասին: Սեպտեմբերի 10-ին համախոհների աջակցությամբ Սահակաշվիլին ճեղքեց  լեհ-ուկրաինական սահմանը, ապա հայտարարեց գործող իշխանությունների դեմ պայքարելու և իր քաղաքացիության վերականգնման մտադրության մասին:

Թողնել պատասխան