Սահմանադրական փոփոխությունների քննարկումների վերջին օրն է

Ավարտվում է սահմանադրական փոփոխությունների հանրային քննարկման առաջին փուլը: Համազգային քննարկումները մեկնարկել են մայիսի 5-ին՝ Քութայիսիում: Հանիպում-քննարկումներ են անցկացվել նաև Ամբրոլաուրիում, Բաթումիում, Զուգդիդիում, Ախալցիխեում, Գոիրում, Թելավիում, Մցխեթայում, Ռուսթավիում: «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդենարաձեն ասել է, որ այս փուլին հաջորդելու են առանձին խմբերի հետ քննարկումները:

Հիշեցնենք՝ սահմանադրական փոփոխությունների համընդհանուր քննարկումները մեկ ամիս կտևեն, որից հետո գործընթացը կշարունակվի խորհրդարանում:

Թողնել պատասխան