Սահմանադրության ընդունմամբ Վրաստանը խզում է Եվրոպայի հետ բոլոր կապերը. Կորձայա

Հանրապետական կուսակցության Թբիլիսիի ավագանու մեծամասնական թեկնածու Թամար Կորձայայի հայտարարության համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի ընդունմամբ իշխանությունը վերջնականապես խզում է Եվրոպայի հետ կապերը: Տեղեկացնում է interpressnews.ge–ն:

Ըստ Կորձայայի՝ իշխանությունները պետք է սպասեն Վենետիկի հանձնաժողովի որոշմանը, ըստ այդմ որոշում կայացնեն փաթեթի ընդունման կապակցությամբ:

«Մենք միանում ենք քաղաքական կուսակցությունների՝ իշխանությանն ուղարկած հայտարարությանը, իմ կարծիքով առանձին հայտարարություն տարածելու կարիք չկա: Մենք կարծում ենք իշխանությունը Սահմանադրութան ընդունմամբ խզում է բոլոր կապերը Եվրոպայի հետ և իրեն դնում փակուղու մեջ, ինչը կարող է շատ բացասաբար անդրադառնալ մեր երկրի զարգացման վրա»,- հայտարարել է Կորձայան:

Թողնել պատասխան