Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումների ապագան անորոշ է

Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովը հանրային քննարկման անցկակցման մասին դեռևս որոշում չի կայացրել։ 

Իշխող «Վրացական երազանք»-ը առայժմ չի որոշել, թե ինչ ձևաչափով են շարունակվելու հանրային քննարկումները, սակայն խորհրդարանական մեծամասնության անդամները վստահեցրել են, որ դրանք տեղի են ունենալու հաջորդ շաբաթ:

Նաև անհայտ է՝ արդյոք  «Վրացական երազանք»-ը փոփոխություններ կմտցնի Սահմանադրության նոր նախագծում:

«Վրացական երազանք»-ից հայտարարում են, որ որոշումը կկայացվի այն բանից հետո, երբ սահմանադրական փոփոխություններն օրինագծի տեսքով կվերադառնա խորհրդարան:

«Պաշտպանիր Սահմանադրությունը» ծրագրի շրջանակներում այսօր քաղաքացիների հետ հանդիպումներ է անցկացնում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը: Հիմնական թեման նախագահի ընտրական կարգի փոփոխությանն ու չբաշխված մանդատներին է վերաբերում:  ՄԱՇ-ում հայտարարում են, որ չբաշխված մանդատները չպետք է տրվեն միայն հաղթած թիմին:

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունն էլ պահանջում է հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել:

«Հասարակությունը չի աջակցում Սահմանադրության այն նախագծին, որը ներկայացրել է «Վրացական երազանք»-ը»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Զուրաբ Ճիաբերիաշվիլին, փոխանցում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։

Հիշեցնենք՝ Թբիլիսիի համերգասրահում մայիսի 15-ին մի խումբ ակտիվիստներ տապալել էին սահմանադրական փոփոխությունների նախագծի  շուրջ հանրային քննարկումը։

Թողնել պատասխան