Սահմանադրությունից հանվել է ԶՈւ հզորացմամբ զբաղվող ստորաբաժանումը. Մարգվելաշվիլի

Georgia's President Georgy Margvelashvili speaks during an interview with Reuters at his office in Tbilisi, Georgia, November 29, 2016. REUTERS/David Mdzinarishvili

«Ցավոք, սահմանադրական բարեփոխումների վերջին նախագիծը պարզ ցույց է տալիս, որ երկրի գլխավոր փաստաթղթից անհետացել է այն ստորաբաժանումը, որը պատասխանատու է երկրի ինքնապաշտպանության զարգացման համար»,- այս մասին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է սահմանադրական փոփոխություններում անվտանգության բաղադրիչներին վերաբերող գիտաժողովի ընթացքում:

«Սահմանադրությունից անհետացել է զինված ուժերի հզորացման հարցերով զբաղվող ստորաբաժանումը՝ անվտանգության խորհուրդը փոխարինվել է պաշտպանության խորհրդով, որը կգործի միայն պատերազմական պայմաններում»,- նշել է Մարգվելաշվիլին:

Գիտաժողովին մասնակցում են խորհրդարանի անդամներ, արտախորհրդարանական ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Թողնել պատասխան