Սահմանային անցակետերն արդիականացվում են

Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետում  1,5 մլն  դոլար արժողությամբ զննման սարք (սկաներ) է տեղադրվել:  

Այն իրականացվել է ԵՄ աջակցությամբ «Հարավային Կովկասում  սահմանների արդիականացման»  ծրագրի շրջանակներում:  Հայ-վրացական ահմանում նոր տեխնիկան առավել արդյունավետ է դարձնելու բեռների ստուգման գործընթացը:

«ԵՄ-ը  բարձր է  գնահատում պետական սահմանի կառավարման որակը բարձրացնելու ուղղությամբ`  Վրաստանի իրականացրած  աշխատանքները:   Դա արվել է երկրի առաջընթացի համար` վիզայի ազատականեցման գործընթացի ընթացքում»,— նշել է Վրաստանում Եվրամիության  դեսպան Յանոշ Հերմանը:

Թողնել պատասխան