«Սայաթ Նովա» փառատոնը կմեկնարկի հունիսի16-ին

Հունիսի 16-ին կմեկնարկի Music of Armenia-ի նախաձեռնությամբ արդեն երկրորդ անգամ իրականացվող «Սայաթ Նովա» փառատոնը: Միջոցառման բացման արարողությունը կլինի Թբլիսիում, իսկ փակումը՝ Երևանում՝ հունիսի 18-ին:

Փառատոնին հայ և վրացի երաժիշտները կներկայացնեն Սայաթ-Նովայի և աշուղական երաժշտությունը ոչ միայն անհատական կատարումների, այլև համատեղ աշխատանքի միջոցով:

Փառատոնի գործընկերներն են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Գերմանական միջազգային
համագործակցության ընկերությունը (GIZ), «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցը, «Մեգերյան Կարպետ» ընկերությունը, «Ֆաբրիկա» հյուրանոցը և gg taxi-ն:

Ստորև ներկայացված են փառատոնի ծրագիրն ու մասնակիներին՝
unnamed (1)16 Հունիս 2017
ԹԲԻԼԻՍԻ | Սուրբ Գևորգ եկեղեցի
Հայ և վրացի երաժիշտների համերգ
17 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ | «Մետաքսի ճանապարհ» հյուրանոց
«Ջնար» անսամբլ
18 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ | «Մեգերյան Կարպետ» ընկերություն
«Սայաթ-Նովա» անսամբլ

Թողնել պատասխան