Սան Դիեգոյի համալսարանը Վրաստանում նոր ծրագրեր է ներկայացնում

ԱՄՆ-ի Սան Դիեգոյի պետական համալսարանը Վրաստանում բարձրագույն կրթության նոր ծրագրեր է ներկայացրել:

Փետրվարի 7-ին համալսարանի ներկայացուցիչները ներկայացրել են շինարարական և քաղաքացիական  ճարտարապետության վերաբերյալ նոր կրթական ծրագրերը:

«Այսօրվա միջոցառման նպատակը շինարարական ոլորտի ներկայացուցիչներին  իրենց բնագավառի վերաբերյալ ամերիկյան նոր կրթական ծրագրերին ծանոթացնելն  է:  Այս ծրագրերը մշակվել են ոլորտի մասնագետների հետ սերտ համագործակցության արդյունքում, որտեղ հաշվի է առնված նաև շուկայի պահաջարկը», — հայտարարել է Վրաստանում Սան Դիեգոյի համալսարանը ներկայացնող պրոֆեսոր Քեն Ուոլշը:

Կալիֆոռնիայում գործող Սան Դիեգոյի համալսարանը նահանգի ամենապահանջված հանրային ուսումնական հաստատություններից մեկն է, որտեղ սովորում է շուրջ 35 հազար ուսանող: Համալսարանի բյուջեն գերազանցում է 120 միլիոն դոլարը:

Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» աջակցությամբ` 2015 թվականից, Սան Դիեգոյի համալսարանը սկսել է գործունեություն ծավալել նաև Վրաստանում: Թբիլիսիում կառուցվում է համալսարանի շենքը, որտեղ ցանկացողները ինժեներիայի եւ հարակից ոլորտներում ամերիկյան կրթություն եւ դիպլոմներ ստանալու հնարավորություն ունեն:

Թողնել պատասխան