«Սելեկտիվ աբորտները շարունակում են խնդիր հանդիսանալ Վրաստանում».UNFPA

Սելեկտիվ աբորտները շարունակում են խնդիր հանդիսանալ Վրաստանում, այս մասին նշվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) 2016 թ աշխարհի բնակչության իրավիճակի վերաբերյալ հաշվետվության մեջ: Ինչպես նշված է հաշվետվությունում, յուրաքանչյուր երեխա ունենալու դեպքում Վրաստանի քաղաքացիների 46% գերադասում է տղա, 45%-ի համար սեռը նշանակություն չունի եւ միայն 9%-ն է աղջիկ երեխա գերադասում: Ըստ հաշվետվության, Վրաստանում բնակվող կանանց 14%-ը ամուսնացել է մինչեւ 18 տարեկանը: Չնայած այս տվյալները ամբողջական չեն, քանի որ վաղ ամուսնությունները հիմնականում պաշտոնապես չեն գրանցվում: Պատանեկան տարիքում տղամարդկանց ամուսնությունները կանանց համեմատ բավականին ցածր է։ ՄԱԿ-ի հրապարակման մեջ նշվում է նաեւ, որ վաղ ամուսնությունները, հղիություններն ու գենդերային անհավասարությունը վտանգում է կնոջ առողջությունը, ինչպես նաեւ սահմանափակում իրավունքները:

Թողնել պատասխան