Սեպտեմբերից Թբիլիսիում նոր ավտոբուսներ կգործարկվեն

Մրցույթը հաղթած` «Man Truck and Bus AG» կազմակերպությունն արդեն ստորագրել է համապատասխան համաձայնագիր:

Առավելագույնը 7 ամսվա ընթացքում Թբիլիսիի ավտոպարկը համալրվելու է 143 ավտոբուսով: Դրանք համապատասխանելու են եվրոպական չափորոշիչներին, հարմարեցված են լինելու սահմանափակ կարողություններով անձանց համար, շարժիչներն աշխատելու են բնական գազով, ինչը, դիզ. վառելիքի համեմատ` նվազ վտանգավոր արտազատուկներ է թողնում:

Մրցույթի առաջարկը ներկայացվել է 30 ընկերության, դրան մասնակցելու հետաքրքրություն է հայտնել 7-ը: Արդյունքում բնապահպանական, տնտեսական և անվտանգության տեսանկյուններից ելնելով` ընտրվել է լավագույն մեկը: Որոշման համար հաշվի է առնվել նաև որակի և փորձի առկայությունը:

Եվրոպական չափորոշիչներին հարմարեցված, էկոլոգիապես մաքուր, նոր ու հարմարավետ ավտոբուսները գործելու են արդեն իսկ սահմանված երթուղիներով: Թբիլիսիի քաղաքապետարանը ավտոբուսի պարկի նորացման քառամյա ծրագիր ունի, այսինքն այս գործընթացը շարունակվելու է նաև ապագայում, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Թողնել պատասխան