Սեպտեմբերի 6-ին տեղի կունենա խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստը

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին,  տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստը: Խորհրդարանի բյուրոյի որոշմամբ, նիստը կանցկացվի ժամը 12:00-ին, Քութայիսիում: 9-րդ գումարման խորհրդարանի 2017 թվականի աշնանային նստաշրջանը սեպտեմբերի 5-ին մեկնարկել է բյուրոյի նիստով:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է պատգամավորներին նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ և ընդգծել, որ սա հերթական շատ կարևոր նստաշրջան է լինելու, որի ընթացքում խորհրդարանը էական որոշումներ է ընդունելու:

«Հատուկ կարևորություն ունեն սահմանադրական փոփոխությունները, երրորդ ընթերցմամբ պետք է վերանայենք սահմանադրական փոփոխությունների օրինագիծն ու քվեարկության դնենք: Մենք կփոխենք բազում թերություններով Սահմանադրությունը՝ բավականին լավ, եվրոպական տիպի Սահմանադրությամբ»,- հայտարարել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան