Սերգեենկոն չի հաստատում նախագահի ընտրություններում իր մասնակցության հնարավորությունը

Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն չի հաստատել տեղեկատվությունն այն մասին, թե կլինի ինքն արդյոք նախագահի թեկնածու իշխող կուսակցությունից: Ըստ նախարարի՝ մինչ այս պահն իր հետ այս հարցի շուրջ խորհրդակցություններ չեն անցկացվել: «Մինչ այսօր՝ փետրվարի 12ը, չեմ հաստատում նման տեղեկատվություն, հետագայում ինչ կլինի՝ չեմ կարող ասել»,-լրագրողներին ասել  Սերգեենկոն:

Հիշեցնենք՝ այս տարվա նախագահական ընտրությունները լինելու են վերջինը, երբ քաղաքացիներն են ընտրելու նախագահին՝ ուղիղ քվեարկությամբ: 2018-ին նախագահը կընտրվի 6 տարի ժամկետով: 2022-ին ըստ Վրաստանի սահմանադրական նոր փոփոխությունների (հաստատվել են 2017-ի հոկտեմբերին)՝ նախագահին ընտրելու են խորհրդարանի անդամները:

Ավելի վաղ նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը բացառել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Այս տարվա հունվարին հարցը մեկնաբանելիս վարչապետն ասել էր, որ նման հնարավորության դիտարկումը համարում է անտեղի:

Թողնել պատասխան